Աշխարհ

29.08.2017 10:05


Բաքուն Կիև կմատակարարի խորհրդային նմուշի սպառազինության զինամթերք

Բաքուն Կիև կմատակարարի խորհրդային նմուշի սպառազինության զինամթերք

Ադրբեջանն Ուկրաինա կմատակարարի խորհրդային նմուշի սպառազինության զինամթերք: haqqin.az-ը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը սեպտեմբերին Բաքու կայցելի: Ուկրաինացի ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովի խոսքով՝ «կարելի է համարձակորեն խոսել Ուկրաինայի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման մասին»:

Փորձագետի խոսքով՝ Ուկրաինան նմուշներ ունի, որոնք կարող են հետաքրքրել նաեւ Ադրբեջանին:

«Օրինակ՝ Տ-72 տանկեր, որոնց արդիականացումը մեզ մոտ յուրացրել են վերջերս»,- պարզաբանել է փորձագետը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը