Լրահոս

29.08.2017 08:55


Նաիրիտի էթինոլի պահեստարանի 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է

Նաիրիտի էթինոլի պահեստարանի 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

Այս խորագրի վերջին նյութերը