Աշխարհ

28.08.2017 18:10


Թուրքիայում մահացել է Իրանի նախկին արտգործնախարարը

Թուրքիայում մահացել է Իրանի նախկին արտգործնախարարը

Իրանի 86-ամյա նախկին արտգործնախարար Իբրահիմ Յազդին մահացել է Իզմիր նահանգի հիվանդանոցներից մեկում: Թուրքական «Dunya» լրատվամիջոցը, հղում անելով իրանական լրատվականներին, նշում է, որ արտգործնախարարի մոտ հայտնաբերվել էր շագանակագեղձի քաղցկեղ, ինչից հետո նրան տեղափոխել էին Իզմիր՝ վիրահատվելու:

Ըստ աղբյուրի՝ նախապես որոշվել էր նախարարին վիրահատել ԱՄՆ-ում, սակայն վերջինս վիզա չէր տրամադրել:

Յազդին պաշտոնավարել է նաև որպես փոխվարչապետ և հանդիսացել է Իրանի «Ազատության շարժում» կուսակցության նախագահը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը