Ադրբեջանում հայտնում են ահաբեկչի վնասազերծման մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ՊԱԾ աշխատակիցները օգոստոսի 27-ին սպանել են այդ երկրի քաղաքացի Ջավադով Յաշար Օգթայ օղլուին (Cavadov Yaşar Oktay oğlu), ով նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել: razm.info-ն հայտնում է, որ հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊԱԾ կայքում:
Համաձայն հաղորդագրության՝ նշված անձը ձեռք էր բերել հրազեն և պայթուցիկ նյութեր, որոնց միջոցով նախատեսում էր հարձակվել Ադրբեջանի պետական հաստատությունների վրա և ահաբեկչություն իրականացնել:
Նշվում է, որ Ջավադով Օգթայը նախկինում մասնակցել է Ադրբեջանի տարածքից դուրս զինված հակամարտությունների, իրականացրել ահաբեկչական գործողություններ: Ըստ նույն տեղեկության՝ Ջավադովը Ադրբեջանում նախապատրաստվող ահաբեկչության համար ևս ֆինասնավորվել է նույն արտասահմանյան ահաբեկչական կառույցի կողմից:
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի ՊԱԾ աշխատակիցները նրան ձերբակալելու ուղղությամբ գործողություն են իրականացրել Իսմայիլլի քաղաքի տարածքում: Համաձայն հաղորդագրության՝ Ջավադովը կրակել է ՊԱԾ աշխատակիցների ուղղությամբ, պատասխան կրակից նա սպանվել է: Կատարվում է քննություն, հավելյալ մանրամասներ չեն տրամադրվում:
Հիշեցնենք, որ ինչպես 2017 թ. մարտին հայտնել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը, մինչ այդ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին անդամակցել էր Ադրբեջանի 900 քաղաքացի:
Չի բացառվում, որ իրական թիվը կարող է տարբերվել նշվածից, քանի որ Ադրբեջանից զինյալներ կան նաև Սիրիայի թյուրքական խմբավորումների կազմում, որոնք ահաբեկչական չեն համարվում, ինչպես նաև ահաբեկչական չհամարվող, սակայն զինված հակամարտությանը ներգրավված այլ խմբավորումների կազմում: