Թուրք հայտնի հաղորդավարը սպանվել է Ստամբուլի հյուրանոցներից մեկում
Նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկում սպանվել է թուրք հայտնի հաղորդավար Վաթան Շաշմազը:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի՝ Շաշմազը սպանվել է նախկին սիրուհու՝ Ֆիլիզ Աքերի կողմից:Վերջինս Շաշմազի վրա 4 անգամ կրակելով նրան սպանելուց հետո, նույն ատրճանակով ինքնասպան է եղել:
Որպես սպանության դրդապատճառ շրջանառվում է այն վարկածը, որ նախկին թոփ մոդել և դերասանուհի Ֆիլիզ Աքերը անպատասխան զգացմունքներ է ունեցել Շաշմազի հանդեպ: Ֆիլիզը նույնիսկ մի քանի անգամ սպառնացել է սպանել նրան, եթե վերջինս չբաժանվի կնոջից ու չամուսնանա իր հետ:
Թուրք հայտնի հաղորդավարը սպանվել է Ստամբուլի հյուրանոցներից մեկում
Նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկում սպանվել է թուրք հայտնի հաղորդավար Վաթան Շաշմազը:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի՝ Շաշմազը սպանվել է նախկին սիրուհու՝ Ֆիլիզ Աքերի կողմից: Վերջինս Շաշմազի վրա 4 անգամ կրակելով նրան սպանելուց հետո, նույն ատրճանակով ինքնասպան է եղել:
Որպես սպանության դրդապատճառ շրջանառվում է այն վարկածը, որ նախկին թոփ մոդել և դերասանուհի Ֆիլիզ Աքերը անպատասխան զգացմունքներ է ունեցել Շաշմազի հանդեպ: Ֆիլիզը նույնիսկ մի քանի անգամ սպառնացել է սպանել նրան, եթե վերջինս չբաժանվի կնոջից ու չամուսնանա իր հետ:
Աղբյուրը` Ermenihaber.am