Լրահոս

28.08.2017 07:15


Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական երկրորդ նիստն է

Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական երկրորդ նիստն է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 11:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Սույն գործով անցնող 7 մեղադրյալներից Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգել էր առաջին նիստը մեղադրյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի բացակայության պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը