Աշխարհ

27.08.2017 20:59


Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում

Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում

Ինդիանապոլիսում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.25.70 ժամանակում եւ 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 39-րդը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այս ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է, որը 2009 թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում սահմանել էր Միքայել Քոլոյանը:

Անի Պողոսյանը 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):

Այս խորագրի վերջին նյութերը