2017 թ. ՌԴ ԶՈւ-ն Սիրիայում խոցել է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ
2017 թվականի ընթացքում Սիրիայում տեղակայված ՌԴ զինված ուժերին հաջողվել է խոցել թուրքական, իսրայելական և ամերիկյան արտադրության ԱԹՍ-ներ։ Մասնավորապես՝ խոցվել է 3 միավոր «Հերոն», 1 միավոր թուրքական «Բայրաքթար» և 1 միավոր ամերիկյան արտադրության RQ-21A ԱԹՍ։ Այս մասին հայտնի է դարձել «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին ներկայացված վահանակներից։
Ըստ ներկայացված տեղեկության՝ բոլոր ԱԹՍ-ները խոցվել են զենիթային կառավարվող հրթիռների միջոցով՝ Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հմեյմիմ, Տարտուս և Մասյաֆ շրջաններում։
Նշենք, որ իսրայելական, թուրքական և ամերիկյան կողմերը մինչ օրս ԱԹՍ-ներ կորցնելու մասին որևէ տեղեկություն չեն հայտնել: Բացի այդ, ռուսաստանյան կողմի հրապարակած տեղեկությունից պարզ է միայն այն, թե անօդաչուները որ երկրների արտադրության են, սակայն պարզ չէ, թե ում են պատկանել հենց խոցված ԱԹՍ-ները:
Վահանակում նշված է նաև, որ զենիթային կառավարվող հրթիռների միջոցով խոցվել են ռեակտիվ արկեր, օդապարիկ և աերոստատ։
Նշենք, որ հունիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությունը համալրվել էր 6 միավոր հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներով։ Այս սարքերը արտադրվում են Թուրքիայում, և դրանց թիվը երկրի զինված ուժերում հասել է 18-ի։ Այս ԱԹՍ-ները ակտիվորեն կիրառվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում։
Առայժմ հայտնի չէ, թե Սիրիայում անօդաչուի որ տարբերակն է խոցվել. հետախուզակա՞ն, թե հարվածային։
«Հերոն» ԱԹՍ-ն առկա է ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի զինված կառույցների սպառազինությունում։ Սարքն արտադրում է Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը։
Այս ԱԹՍ-ներից Թուրքիային մատակարարելու պայմանագիր ստորագրվել է 2005 թ-ին. պայմանագրի արժեքը՝ շուրջ 183 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին 2 ԱԹՍ-ները Թուրքիան ստացել է 2008-ին։ Հայտնի չէ, սակայն, թե «Հերոն» ԱԹՍ-ի որ մոդիֆիկացիան է խոցվել Սիրիայում։
Խոցվել է նաև ամերիկյան արտադրության RQ-21A ԱԹՍ-ն, որը առկա է նաև Կանադայի և Մեծ Բրիտանիայի սպառազինությունում։
2017 թ. ՌԴ ԶՈւ-ն Սիրիայում խոցել է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ
2017 թվականի ընթացքում Սիրիայում տեղակայված ՌԴ զինված ուժերին հաջողվել է խոցել թուրքական, իսրայելական և ամերիկյան արտադրության ԱԹՍ-ներ։ Մասնավորապես՝ խոցվել է 3 միավոր «Հերոն», 1 միավոր թուրքական «Բայրաքթար» և 1 միավոր ամերիկյան արտադրության RQ-21A ԱԹՍ։
Այս մասին հայտնի է դարձել «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին ներկայացված վահանակներից։
Ըստ ներկայացված տեղեկության՝ բոլոր ԱԹՍ-ները խոցվել են զենիթային կառավարվող հրթիռների միջոցով՝ Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հմեյմիմ, Տարտուս և Մասյաֆ շրջաններում։
Նշենք, որ իսրայելական, թուրքական և ամերիկյան կողմերը մինչ օրս ԱԹՍ-ներ կորցնելու մասին որևէ տեղեկություն չեն հայտնել: Բացի այդ, ռուսաստանյան կողմի հրապարակած տեղեկությունից պարզ է միայն այն, թե անօդաչուները որ երկրների արտադրության են, սակայն պարզ չէ, թե ում են պատկանել հենց խոցված ԱԹՍ-ները:
Վահանակում նշված է նաև, որ զենիթային կառավարվող հրթիռների միջոցով խոցվել են ռեակտիվ արկեր, օդապարիկ և աերոստատ։
Նշենք, որ հունիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությունը համալրվել էր 6 միավոր հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներով։ Այս սարքերը արտադրվում են Թուրքիայում, և դրանց թիվը երկրի զինված ուժերում հասել է 18-ի։ Այս ԱԹՍ-ները ակտիվորեն կիրառվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում։
Առայժմ հայտնի չէ, թե Սիրիայում անօդաչուի որ տարբերակն է խոցվել. հետախուզակա՞ն, թե հարվածային։
«Հերոն» ԱԹՍ-ն առկա է ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի զինված կառույցների սպառազինությունում։ Սարքն արտադրում է Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը։
Այս ԱԹՍ-ներից Թուրքիային մատակարարելու պայմանագիր ստորագրվել է 2005 թ-ին. պայմանագրի արժեքը՝ շուրջ 183 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին 2 ԱԹՍ-ները Թուրքիան ստացել է 2008-ին։ Հայտնի չէ, սակայն, թե «Հերոն» ԱԹՍ-ի որ մոդիֆիկացիան է խոցվել Սիրիայում։
Խոցվել է նաև ամերիկյան արտադրության RQ-21A ԱԹՍ-ն, որը առկա է նաև Կանադայի և Մեծ Բրիտանիայի սպառազինությունում։
Աղբյուրը՝ razm.info