Ախալքալաքցի մարզիկ և ակտիվիստ Ադամ Այվազյանին արգելել են մուտք գործել Վրաստան
Ախալքալաքցի մարզիկ և ակտիվիստ Ադամ Այվազյանը տեղեկատվություն է տարածել, որտեղ ասում է, որ նրան թույլ չեն տալիս վերադառնալ Վրաստան, որտեղ նրա տունն ու ընտանիքն են:
YouTube և Facebook սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ Ախալքալաքում հայտնի արմրեսթլեր և ակտիվիստ Ադամ Այվազյանը կանգնած է Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջև և ասում է, որ Երևան ուղևորությունից հետո Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետում նրան թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան՝ առանց բացատրելու պատճառները:
«Երեք օր առաջ ես մեկնել եմ Վրաստանի տարածքից, իմ հայրենիքից: Ես ուզում էի գնալ տուն և ինձ թույլ չտվեցին մուտք գործել Վրաստան: Ներկայացնելով, որ ես վտանգ եմ ներկայացնում պետության համար, Վրաստանի քաղաքացիների կյանքի համար սպառնալիք եմ ներկայացնում: Անհեթեթություն, բացարձակ անհեթեթություն: Ես ընտանիքս տեղափոխեցի այդտեղից, որովհետեւ չգիտեմ, թե ինչ ակնկալել: Ինձ թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան և տուն: Այնտեղ տուն ունեմ, ընտանիք: Ես ապրում եմ Ախալքալաքում 36 տարի, այն ամենը, ինչ ունեմ ես ներդրել եմ այստեղ: Ոչ մի տեղ ես այլ տուն չունեմ, ոչ էլ աշխատանք և ոչինչ: Ես մնացել եմ առանց իմ հայրենիքի պաշտպանության»,-ասվում է տեսանյութում:

Աղբյուրը՝ jnews.ge