Թուրք դեսպանը կանչվել է Շվեդիայի արտգործնախարարություն
Շվեդիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Քայա Թուրքմենը կանչվել է Շվեդիայի արտգործնախարարություն:
Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալսթրոմը տեղեկացրել է, որ ԱԳՆ-ն թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել թուրքական կողմի հրահանգով Շվեդիայի 2 քաղաքացու՝ գրող Համզա Յալչընի և իրավապաշտպան Ալի Գարավինի ձերբակալման վերաբերյալ:
«Թուրք դեսպանը մեկ անգամ ևս կանչվեց արտգործնախարարություն: Մենք մեր պահանջները և և մտահոգությունները հայտնեցինք կալանավորված Շվեդիայի երկու քաղաքացիների կապակցությամբ»,- արտգործնախարարի հայտարարությունը մեջբերել է թուրքական «Birgün» թերթի կայքը։
Վալսթրոմը թուրքական կողմին զգուշացրել է, որ վերոնշյալ մարդկանց կալանավորումը բացասականորեն կանդրադառնա Թուրքիա-ԵՄ և թուրք-շվեդական հարաբերությունների վրա:
Նա նաև ընդգծել է, որ Ինտերպոլը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակների համար:
Նշենք, որ օգոստոսի 3-ին Իսպանիայում Ինտերպոլը Թուրքիայի պահանջով ձերբակալել էր Շվեդիայի քաղաքացի գրող, հրապարակախոս Համզա Յալչընին: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։
Իսկ այս տարվա հուլիսին Ստամբուլի Բյույուքադա շրջանում նույն մեղադրանքով կալանավորվել էր իրավապաշտպան Ալի Գարավին, որը նույնպես Շվեդիայի քաղաքացի է:

Աղբյուրը` Ermenihaber.am