Աշխարհ

27.08.2017 08:02


ՄՅՈւ-ն հաղթեց Լեսթերին. Մխիթարյանի 5-րդ գոլային փոխանցումը (տեսանյութ)

ՄՅՈւ-ն հաղթեց Լեսթերին. Մխիթարյանի 5-րդ գոլային փոխանցումը (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»:

Հանդիպման 52-րդ րոպեին Լուկակուն չի կարողացել իրացնել 11 մետրանոցը. Շմեյխելը փրկել է իր թիմին:

70-րդ րոպեին անկյունայինից Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Ռեշֆորդը բացել է հաշիվը: Մեր ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում կատարեց արդեն 5-րդ գոլային փոխանցումը:

74-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվել է:

Խաղավարտից 8 րոպե առաջ Լինգարդի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Մարուան Ֆելաինիից՝ հայտնվելով դարպասում:

«Յունայթեդը» տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը (ի դեպ, բոլորը «չոր» հաղթանակներ) և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը