Լրահոս

27.08.2017 07:52


ՃՏՊ Ծաղկաձորում՝ Կրպակ խանութի հարևանությամբ․ կա տուժած

ՃՏՊ Ծաղկաձորում՝ Կրպակ խանութի հարևանությամբ․ կա տուժած

Օգոստոսի 26-ին, ժամը 17:47-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձև խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանատուր թաղամասում՝ Կրպակ խանութի հարևանությամբ, Mazda Titan մակնիշի 980 LP 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված Nissan X-Trail մակնիշի 10OQ222 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենային, ինչի հետևանքով Mazda Titan-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իսկ Mazda Titan-ի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը