Աշխարհ

26.08.2017 12:14


Էրդողանը նախագահության 3 տարվա ընթացքում 86 արտասահմանյան այց է կատարել

Էրդողանը նախագահության 3 տարվա ընթացքում 86 արտասահմանյան այց է կատարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահության 3 տարիների ընթացքում 86 արտերկրյա այց է կատարել:

Այս մասին հայտնում է թուրքական «Abcgazetesi» լրատվական կայքը՝ նշելով, որ այս ժամանակահատվածում Էրդողանն ամենաշատը՝ հնգական անգամ, այցելել է Սաուդիան Արաբիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ում եղել է մեկ անգամ 2014-ին, 3 անգամ 2016-ին, մեկ անգամ էլ 2017-ին: Վերջին ԱՄՆ այցի ընթացքում Էրդողանը այցելել է նաև Կոլումբիա, Կուբա, Մեքսիկա, Չիլի, Պերու և Էկվադոր:

3 տարվա ընթացքում Էրդողանը 21 այց է կատարել 16 եվրոպական երկիր, որոնցից Բելգիա և Անգլիա՝ երեքական անգամ, Գերմանիա և Ֆրանսիա՝ երուական անգամ: Էրդողանը նախագահության ընթացքում 4 անգամ մեկնել է Ռուսաստան, 3 անգամ՝ Չինաստան, մեկ անգամ՝ Իրան, երեքական անգամ՝ Կատար և Քուվեյթ, մեկական անգամ՝ Բահրեյն և Հորդանան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը