Աշխարհ

26.08.2017 09:38


Էրդողանը վախի մեջ է. ընդդիմադիր պատգամավորը մեկնաբանել է ԱՀԾ-ն նախագահականին կցելու որոշումը

Էրդողանը վախի մեջ է. ընդդիմադիր պատգամավորը մեկնաբանել է ԱՀԾ-ն նախագահականին կցելու որոշումը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Լևենտ Գյոքը քննադատել է երկրի ազգային հետախուզական ծառայությունը (MİT-ԱՀԾ) կառավարության ենթակայությունից նախագահականին փոխանցելու որոշումը:

Գյոքը նշել է, որ այսպիսով նախագահականի խուզարկու պետությունն է ստեղծվում՝ ավելացնելով, թե սա ցույց է տալիս, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վախի մեջ է:

«Անվտանգության և հետախուզության վերահսկողության գործառույթներից զրկվելով՝ կառավարությունը մի դատարկ նախարարություն է դառնում: Այս որոշումներով Բինալի Յըլդըրըմից «Ինալի» թողեցին: Նախագահական պալատի խուզարկու պետությունն է հիմնվում․ ԱՀԾ-ն ենթարկում են այն պոստին, որը զբաղեցնեւմ է Էրդողանը: ԱՀԾ-ն ըստ Էրդողանի է հարմարեցվում: Այստեղ Էրդողանն իր խորքային պետությունն է հիմնում: Սա նաև ցույց է տալիս նախագահի անվստահությունը վարչապետի նկատմամբ: Երևում է՝ Էրդողանը մեծ վախի մեջ է: Իր վարչապետից վախենում է, կուսակցության մասնաճյուղերի ղեկավարներից վախենում է»,- ըստ թուրքական «Gazeteduvar.com,tr» լրատվական կայքի՝ ասել է Գյոքը:

Նշենք, որ Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված տեղեկության համաձայն՝ այսուհետ երկրի ԱՀԾ-ն անցնելու է նախագահականի հսկողությանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը