Լրահոս

26.01.2010 13:48

Ա. Դավթյանը դժվարացել է ժամկետներ նշել

Ա. Դավթյանը դժվարացել է ժամկետներ նշել

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը քաղաքական տարվա սկիզբ համարելով հունվարի 12-ը, երբ ՍԴ-ն իր դիրքորոշումն արտահայտեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ ասել է.

-Եթե ՍԴ որոշման ուժի, նրա իրավական ազդեցության վերաբերյալ թերահավատներ կան, ապա Թուրքիայի առաջին դեմքերի ջղաձիգ արտահայտությունները լավագույն ապացույցն են, որ թերահավատների մոտ որևէ կասկած չլինի։

«Թուրքիայի խորհրդարանը մինչև ապրիլի 24-ը կվավերացնի՞ արձանագրությունները, թե՞ ոչ» հարցին Ա. Դավթյանը պատասխանել է, թե դժվարանում է ժամկետներ նշել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։