Աշխարհ

25.08.2017 11:46


Գերմանիայի արտգործնախարար. «Էրդողանի օրոք Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի դառնա»

Գերմանիայի արտգործնախարար. «Էրդողանի օրոք Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի դառնա»

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Էրդողանի պաշտոնավարման ընթացքում Թուրքիան ոչ մի դեպքում չի կարող դառնալ Եվրամիության անդամ:

«BBC Türkçe»-ի համաձայն՝ գերմանական «Bild» թերթն տված հարցազրույցում Գաբրիելը մասնավորապես ասել է. «Առկա իրավիճակում ակնհայտ է, որ Թուրքիան երբեք չի կարող դառնալ Եվրամիության անդամ… Դրա պատճառն այն չէ, որ մենք չենք ցանկանում նրանց ընդունել, այլ այն, որ Թուրքիայի կառավարությունն ու Էրդողանը արագորեն հեռանում են Եվրոպայի որդեգրած արժեքներից»:

Գերմանիայի արտգործնախարարը տեսակետ է հայտնել նաև, որ Էրդողանը լուրջ չի ընդունում եվրաինտեգրման բանակցությունների գործընթացը:

Հիշեցնենք, որ ներկա պահին թուրք-գերմանական հարաբերությունները բավական կոնֆլիկտային փուլում են: Գերմանիան խստորեն դատապարտում է Թուքրիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման և կալանավորման դեպերը, իսկ Թուրքիան մեղադրում է Գերմանիային՝ հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպիչների հետապնդման գործում բավարար աջակցություն չցուցաբերելու համար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը