Աշխարհ

25.08.2017 11:37


Ախալքալաքի սունելիի գինը կբարձրանա

Ախալքալաքի սունելիի գինը կբարձրանա

Ախալքալաքի սունելիի համար տարին բերքատու չէր, ինչի հետևանքով այս տարի հայտնի վրացական համեմունքը կթանկանա:

Սիրկվա գյուղում մարդիկ տներում չես գտնի, բոլորը դաշտերում են, նրանցից ոմանք ոռոգում են կարտոֆիլի դաշտերը, ոմանք հավաքում են հացահատիկայինները, իսկ ոմանք էլ սունելիի բերքը: Պապոյանների ընտանիքը 8 տարուց ավելի է սունելի է աճեցնում, բերքը արդեն հավաքել են:

«Ցանեցինք, քանի որ լավ գին են տալիս: Բայց վերջին 2 տարիների ընթացքում բերքը վատ է ստացվում: Ճիճուները և կարկուտը փչացրեցին բերքը: 10 հար հողից մենք հավաքում էինք 250-300 կգ, իսկ այս տարի նույնիսկ 50 կգ չենք հավաքել: Երաշտ է, իսկ այս բույսը ջուր է սիրում: Իրացնելու խնդիրներ չեն առաջանում: Հենց գյուղից գալիս տանում են, իսկ այս տարի այն ավելի թանկ կլինի, արդեն 1 կգ-ն արժի 14 լարի, գուցե նույնիսկ ավելի թանկ լինի: Անցյալ տարի մենք վաճառեցինք 8 լարիով, բայց հետո թանկացավ: Կան մարդիկ, ովքեր հեկտարներով ցանում են, բայց նրանք էլ այս տարի շատ վատ բերք ունեն, կարկուտը վնասել է»,-ասում է Սիրկվա գյուղի բնակիչ Հովհաննիսյան Սոնան:

Սունելի աճեցնում են ոչ միայն Սիրկվա գյուղում, այլ նաև այլ հարևան գյուղերում: Իսկ ամեն ինչ սկսվեց Ագանա գյուղից, որտեղ ցանում են հեկտարներով, հետո սունելին աստիճանաբար հայտնի դարձավ Կաջո, Ղոդոլար, Օրջա, Մերենիա, Ալաթուման գյուղերում:

Սունելի ցանելը հեշտ է, բայց խնամքն ու բերքահավաքը ջանքեր են պահանջում, քանի որ ամբողջ պրոցեսն իրականացվում է ձեռքով: Ցանելուց հետո ֆերմերները ձեռքով հավաքում են մոլախոտերը: Քանի որ քիմիկատները կարող են վնասել նաև բույսին, այդ պատճառով դրանք չեն օգտագործում: Հողը պարարտացվում է մասնավորապես ազոտով և վիտամիններով: Երբ սունելին հասնում է, այն ձեռքով հավաքում են ինչպես հացահատիկայինները, ծեծում են և անցկացնում մաղով:

Կաջո գյուղի բնակչուհի Աիդա Ղազարյանի խոսքերով, այս տարվա բերքը անցյալ տարվա հավաքածի կեսը չի տա:

«Կեսը կարկուտը ոչնչացրեց, մյուսը` վնասեցին ճիճուները, երաշտը վերջացրեց ամեն ինչ: Հավանական է հաջորդ տարի նույնպես ցանենք, քանի որ սունելին շատ ավելի շահավետ է, քան կարտոֆիլը: Ճիշտ է, տանջանքը շատ է, բայց ծախսը՝ քիչ: Շահավետ է, եթե աճի: Հաջորդ տարի այլ վայրում կցանքենք, քանի որ այս դաշտում արդեն հայտնվել են վնասակար ճիճուներ: Անցյալ տարի մենք վաճառեցինք 13.30 լարիով: Այս տարի չգիտեմ, թե որքանով կվաճառենք»,-ասում է Կաջո գյուղի բնակիչ Այդա Ղազարյանը:

Ջավախքի գյուղատնտեսության համար կարևոր է կարտոֆիլի այլընտրանքային մշակաբույսերի մշակումը: Ճիշտ է, յուրաքանչյուր մշակաբույս ունի իր մակաբույծները և եղանակային պայմանները միշտ չէ որ բարենպաստ են, բայց վատ բերքատու տարին չի ստիպի հողագործներին չցանել սունելի:

Մանրամասները՝ jnews.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը