Razm.info-ի հրապարակումից հետո ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքը բացահայտել է ևս մեկ թաքցված կորուստ
Ադրբեջանի զինված ուժերում թաքցված ոչ մարտական կորուստի մասին Razm.info-ի՝ օգոստոսի 23-ի հրապարակումից հետո ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը կատարել է հետաքննություն և բացահայտնել նույն միջադեպում մահացած ևս մեկ թաքցված անանուն կորուստ:
Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում կայքին հայտնի էր դարձել օգոստոսի 13-ին ոչ մարտական պայմաններում մահացած պայմանագրային զինծառայող Մուսաև Ռեհման Էլխան օղլուի (Musayev Rəhman Elxan oğlu) մասին:
Սոցցանցերից հայտնի էր դարձել նաև, որ «Ռեհման Մուսաևը երկու ընկերոջ հետ միասին դուրս է եկել հենակետից և գնացել ծառ կտրելու: Ծառը ընկել էր երեքի գլխին»: Մյուս երկուսի ճակատագիրը, սակայն, հայտնի չէր:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը Razm.info-ի հրապարակումից հետո զրուցել է մահացած պայմանագրային զինծառայող Ռեհման Մուսաևի հարազատների հետ, ինչից պարզ է դարձել, որ Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկում ծառը շրջվել է Մուսաևի և նրա երկու ծառայակիցների վրա:
Երեք զինծառայողներից մեկը տեղում մահացել է, մեկը կոտրել է ձեռքը, իսկ Մուսաևին սկզբում տեղափոխել են Գյանջայի զինվորական հոսպիտալ, ապա Բաքվի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ կոմայից դուրս չգալով օգոստոսի 13-ին ժամը 15-16-ի հատվածում մահացել է: Ռեհման Մուսաևի գյուղի ՏԻՄ-ից հրաժարվել են մեկնաբանություն տալ միջադեպի առթիվ:
Տեղում մահացած զինծառայողի տվյալները կայքին առայժմ հայտնի չեն:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 43 մահացած զինծառայողի անուն։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։