Աշխարհ

25.08.2017 09:52


Այովան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Այովան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Օգոստոսի 24-ին Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հռչակագիր: Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ հռչակագիրը ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից ասորիների, հույների և սիրիաքցիների կոտորածների փաստը:

Հռչակագրի ընդունմամբ Այովայի նահանգային իշխանությունների կողմից ճանաչվեց Հայոց ցեղասպանության փաստը: Այս տարվա հոկտեմբեր ամիսը հայտարարվեց Հայերի հիշատակին նվիրված ամիս՝ այսպիսով հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այովան դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: Այս պահին ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել ամերիկյան բոլոր նահանգները՝ բացառությամբ Ինդիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգների:

Մանրամասները՝ Ամերիկայի Ձայն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը