Աշխարհ

24.08.2017 08:57


Թուրքիայում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել

Թուրքիայում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի 52-ամյա քաղաքացի, որը փորձել է Թուրքիայից հին մետաղադրամներ դուրս բերել:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» թերթը նշում է, որ 52-ամյա բրիտանացին Թուրքիա էր այցելել ընտանիքի հետ հանգստի նպատակով:

Նա թուրքական Բոդրում հանգստավայրում ծովային շրջագայության է դուրս եկել, որի ժամանակ արգելված տարածքում սուզվել է ջուրը: Ծովի հատակից բրիտանացին գտել է պատմական նշանակություն ունեցող 13 հատ բրոնզե մետաղադրամ:

Թուրքիայից հեռանալիս օդանավակայանում բրիտանացու պայուսակի զննության ժամանակ մետաղադրամները հայտնաբերվել և առգրավվել են: Բրիտանացին բերման է ենթարկվել, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել է: 52-ամյա տղամարդուն 3-5 տարվա ազատազրկում է սպառնում պատմամշակության արժեքների մաքսանենգության համար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը