Աշխարհ

24.08.2017 08:47


Ավստրիայի արտգործնախարար. «Էրդողանը ցուցադրում է բռնատիրական հատկանիշներ»

Ավստրիայի արտգործնախարար. «Էրդողանը ցուցադրում է բռնատիրական հատկանիշներ»

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քաղաքականության հետևանքով Թուրքիան շարունակում է շարժվել «սխալ և վտանգավոր» ուղիով:

Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ Կուրցի նշել է, որ Էրդողանն այժմ ցուցադրում է բռնատիրական հատկանիշներ: Ավստրիայի արտգործնախարը դեմ է արտահայտվել Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը:

Կուրցը շեշտել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների զանգվածային խախտման դեպքերն անիրական են դարձնում Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը ավելի վաղ դեմ էր արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա անընդունելի էր համարել Էրդողանի դիրքորոշումը այլախոհների և փոքրամասնությունների նկատմամբ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը