Օրհան Փամուք. «Թուրքիան քիչ-քիչ ավելի ավտորիտար է դառնում»
Աշխարհահչակ թուրք գրող Օրհան Փամուփը հարցազրույց է տվել ամերիկյան «CNN» լրատվամիջոցին:
Թուրքական «haber7.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ խոսելով Թուրքիայի մասին՝ Փամուքը մասնավորապես ասել է. «Ես բոլորի համար անհանգստանում եմ, բայց դա անձնական անհանգստություն չէ: Խոսքի ազատության սահմանները գնալով նեղանում են, իսկ երկիրը հետզհետե ավելի ու ավելի ավտորիտար է դառնում»:
Անվանի գրողը նշել է, որ Թուրքիան օրեցօր ավելի ու ավելի է հեռանում եվրոպական արժեքներից: Նա նաև հավելել է, որ Թուրքիայի բնակչության 49 տոկոսը անտեսված է, ինչն անթույլատրելի է:

Աղբյուրը` Ermenihaber.am