Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին
Վերջին օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի փոխադարձ կոշտ հայտարարությունների ֆոնին երկու երկրների հարաբերությունները գնալով ավելի են լարվում:
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ամբողջ Եվրոպան պետք է աջակցի Թուրքիայի բնակչության հակաէրդողանական մեծամասնությանը: Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը, հղում անելով անգլիական «Reuters» գործակալությանը, մեջբերել է Գաբրիելի խոսքերը.
«Երկրի (Թուրքիայի-խմբ.) ավելի քան կեսը ժողովրդավարական մտածելակերպ ունի: Նրանք Էրդողանին չեն աջակցել: Թուրքիայում շատերը ցանկանում են, որ Եվրոպան ու Գերմանիան աջակցեն Թուրքիայի ժողովրդավարությանն ու չմնան որպես անզոր հանդիսատես»:
Նշենք, որօրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերին, մասնավորապես ասել էր. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը: Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են»:
Հայտարարությանն ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել էր հետևյալը. «Էրդողանը ցանկանում է Գերմանիայի ժողովրդին իրար դեմ հրահրել: Սա նախկինում նախադեպը չունեցող հարձակում է մեր երկրի ինքնիշխանության վրա»:
Էրդողանն էլ իր հերթին պատասխանելով Գաբրիելին ասել էր. «Դու ի՞նչ քաղաքական անցյալ ունես: Քանի՞ տարեկան ես»:

Աղբյուրը` Ermenihaber.am