Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող: Թովմասյանը ոսկե մեդալը նվաճել է 15.025 միավորով:
Նրա թիմակից Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր): Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում:
Սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը ճկասուսեր զենքաձեւում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: