Բորժոմի-Խարագաուլի անտառի հրդեհը տարածվում է դեպի Դաբա գյուղ
Բորժոմի-Խարագաուլի անտառի հրդեհը տարածվելով հասնում է Դաբա գյուղ տանող ճանապարհին, և բնակելի տարածքից գտնվում է մոտ 100 մետր հեռավորության վրա, հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը:
Օգոստոսի 20-ին Դաբա գյուղի մոտ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել: Վրաստանի իշխանությունները, անբարենպաստ եղանակի պատճառով, չեն կարող հանգցնել հրդեհը և օգնություն են խնդրել հարևան և ԵՄ երկրներից: Հարևան երկրները՝ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը արդեն փրկարարական խմբերի են ուղարկել: Ռուսաստանի առաջարկից Վրաստանը հրաժարվում է, իսկ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վրաստանին:
Իրավիճակը բարդացնում է լեռնային տեղանքը, քամին և չոր եղանակը: Այրվել է ավելի քան 12 հա անտառ: Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեի խոսքերով, դժվար չի լինի նոր հրդեհային օջախը հանգցնելը, քանի որ մոտակայքում կան ջրով մեքենաներ:
Հրդեհի դեմ պայքարելու համար ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ, որը ղեկավարում է Վրաստանի Ներքին գործերի նախարարը: Դեպքի վայրում են գտնվում նաև կառավարության մյուս անդամները:
Հրդեհը մարելու համար գործում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռ և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ ուղղաթիռ, մոտ 400 հրշեջ-փրկարար, ավելի քան 100 որսորդ և ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության 500 աշխատակից:
Արտակարգ իրավիճակների շտաբի տվյալներով, ուշ գիշերը փրկարարները կարողացան կտրել Արջևանի անտառից 3 կիլոմետրանոց ճանապարհը, Տորտի լեռան ուղղությամբ, որը թույլ տվեց փրկարարներին և սարքավորումներին ուղղակիորեն մոտենալ հրդեհի օջախին:
Մասնագետները նաև որոշեցին անցկացնել ժամանակավոր ջրատար խողովակ հրդեհի օջախների մոտ, որպեսզի հրդեհ հանգցնող բեռնատարների համար ջրամատակարարումը անցկացվի անհապաղ: Տեղում տեղադրվել է գյուղատնտեսության նախարարության 15 ջրային պոմպեր, երկու հրետասայլ և 10 թեթև տեխնիկա և մեքենաներ:

Աղբյուրը՝ jnews.ge