Լավրովը քննադատել է Ռուսաստանում վիզաների տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին Վաշինգտոնի որոշումը (տեսանյութ)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան կողմի որոշումը Ռուսաստանում ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրման սառեցման մասին, փորձ է Ռուսաստանի քաղաքացիների շրջանում սերմանել դժգոհություններ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ:
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս որոշման ամերիկյան հեղինակները փորձել են Ռուսաստանի քաղաքացիների մոտ հերթական անգամ թյուր կարծիք ստեղծել Ռուսաստանի իշխանությունների գործունեության մասին: Դա շատ հայտնի գործելաոճ է, որը բնորոշ է նրանց, ովքեր կազմակերպում են գունավոր հեղափոխություններ, և դա Օբամայի վարչակազմի գործունեության իներցիան է»,- հայտարարել է արտգործնախարար Լավրովը:
Ամերիկայի Ձայնը տեղեկացնում է, որ Լավրովը խոսել է Եգիպտոսի արտգործնախարարի հետ միասնական մամլո ասուլիսի ժամանակ Մոսկվայում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ Ռուսաստանը կարձագանքի ամերիկյան կողմի որոշումներին միայն դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո:
«Ինչ վերաբերվում է մեր արձագանքին, ինչպես ասել եմ, անհրաժեշտ է խորը ուսումնասիրել որոշումները, որոնք ընդունել է ամերիկյան կողմը: Մենք կորոշենք, ինչպես արձագանքել: Կարող եմ հավաստիացնել սակայն, որ մեր զայրույթը Ամերիկայի քաղաքացիների դեմ ուղղված չի լինի»,- ընդգծել է Լավրովը:
Ի պատասխան Մոսկվայի պահանջին նվազեցնելու դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանում՝ Վաշինգտոնը որոշել է զգալի կերպով նվազեցնել հյուպատոսական ծառայությունները, հատկապես վիզաների տրամադրման հարցում: Արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը սառեցվում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը, իսկ սեպտեմբերի 1-ից այն կվերսկսվի միայն Մոսկվայի հյուպատոսարանում: Սանկ-Պետերբուրգի, Վլադիվոստոկի և Եկատերինբուրգի հյուպատոսությունների գործունեությունը կմնա սառեցված անորոշ ժամանակով: Դրա մասին տեղեկացնում է Ռուսասատանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում տեղադրված հայտարարությունը, ուր ընդգծվում է, որ փոփոխությունները կապված են Ռուսաստանի իշխանությունների պահանջի հետ՝ դեսպանության անձնակազմի կրճատման վերաբերյալ:
Խնդրին բացասաբար արձագանքում եմ նաև Ռուսաստանի հասարակ քաղաքացիները:
«Կարծում եմ սա անհեթեթություն է: Ինչո՞ւ սովորական մարդիկ պետք է տառապեն երկրների միջև հարաբերությունների լարումից»,-ասում է մասնագիտությամբ բժիշկ Ինան:
Բացի այդ, սպասվում է, որ անձնակազմի կրճատման արդյունքում Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր աշխատում էին ԱՄՆ-ի դեսպանատանը, կդառնան գործազուրկ: