Աշխարհ

22.08.2017 18:11


Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում

Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել օգոստոսի 14-ից 21-ը ընկած ժամանակահատվածում՝ «ահաբեկչության հետ կապ ունենալու» մեղադրանքով բերման ենթարկված մարդկանց թվի մասին: Ըստ թուրքական «Diken» լրատվական կայքի՝ նախորդ շաբաթ բերման է ենթարկվել 997 մարդ:

Թուրքիայի իրավապահ մարմինները նույն ժամանակահատվածում ոսումնասիրել են 682անձանց՝ սոցցանցերոում ունեցած էջերը: Նրանցից 7-ը բերման են ենթարկվել՝ սոցմեդիայում կատարած «կասկածելի» գրառումների համար:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք բերման ենթարկվածների նկատմամբ կա կալանավորման որոշում:

Աղբյուրը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը, նշում է, որ վերոնշյալ անձիք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «ահաբեկչական կազմակերպության հասցեին գովք անելու», «ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու վերաբերյալ բացահայտ հայտարարություն անելու», «պետական արժեքները վիրավորելու», ինչպես նաև «ատելության սերմանող արտահայտություններ» անելու մեջ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը