Աշխարհ

22.08.2017 09:26


Թրամփ․ ԱՄՆ-ն այլևս ռազմական ուժ չի կիրառի աշխարհում ժողովրդավարության հաստատման համար (տեսանյութ)

Թրամփ․ ԱՄՆ-ն այլևս ռազմական ուժ չի կիրառի աշխարհում ժողովրդավարության հաստատման համար (տեսանյութ)

ԱՄՆ-ն այսուհետ չի հրապարակի Աֆղանստանում իր ներկայացվածության մասին տվյալները և չի բացահայտի իր օպերացիաների ծրագրերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն այլևս ռազմական ուժ չի կիրառի աշխարհում ժողովրդավարության հաստատման համար։

«Մենք այլևս չենք օգտագործի ամերիկյան ռազմական ուժը արտերկրում ժողովրդավարություն հաստատելու կամ էլ այլ երկրները մեր օրինակով վերականգնել փորձելու համար։ Այդ ժամանակն անցել է,-հայտարարել է Թրամփը,-փոխարենը մենք կխնդրենք մեր գործընկերներին պաշտպանել մեր համընդհանուր շահերը։ Մենք չենք խնդրում ուրիշներին փոխել իրենց կենսակերպը, սակայն մենք խնդրում ենք հետևել ընդհանուր շահերին, որոնք մեր երեխաներին թուլ են տալիս ավելի լավ ապրել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը