Աշխարհ

22.08.2017 09:01


Բաքվում աղանդավոր կինը խեղդամահ է արել հնգամյա որդուն

Բաքվում աղանդավոր կինը խեղդամահ է արել հնգամյա որդուն

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը քննում է Նազիլի Գուլուբեկովայի (1983 թվականին ծնված) գործը։

Վերջինը մեղադրվում է հնգամյա որդու սպանության մեջ։

Vesti.Az-ի փոխանցմամբ՝ դատարանն ընթերցել է մեղադրական ակտը, որից հետո մեղադրյալը վատ ինքնազգացողության պատճառով հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մեղադրյալի եղբայրը հայտարարել է, որ միայն կատարվածից հետո է ինքն իմացել, որ քույրն աղանդավոր է։

Նա ասել է, որ այդ օրը տուն է եկել սպանությունից հետո՝ տանը տեսնելով ԱԻՆ-ի աշխատակիցներին եւ մեղադրյալի ամուսնուն՝ Ռուստամին, որը շատ հուզված էր։ Հետո եկել են ոստիկաններն ու կոտրել են դուռը, երեխան բազմոցին պառկած էր։

Պարզվել է՝ մայրը քրիստոնեական աղանդի անդամ էր։ Նա հայտարարել է, որ որդուն խեղդամահ է արել «չար ոգիներին քշելու համար»։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը