Աշխարհ

21.08.2017 22:28


1988-ից մինչ օրս Թուրքիայից արտահանվել է 12 մլն ավտոմեքենա

1988-ից մինչ օրս Թուրքիայից արտահանվել է 12 մլն ավտոմեքենա

Թուրքիայի ավտոմեքենաների արդյունաբերության միության (OSD) տվյալներով 1988թ.-ից մինչ օրս Թուրքիայից արտահանվել է ուղիղ 12 մլն. 274.965 մեքենա: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ նշյալ ժամանակաշրջանում ամենաշատ ավտոմեքենաներ արտահանել է Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող ֆրանսիական «Renaut» ավտոմեքենայի գործարանը՝ «OYAK Renault»-ը (3մլն 468 հզ մեքենա):

Երկրորդ տեղում Թուրքիայում «Ford»-ի՝ «Ford Otosan» գործարանն է: Այնտեղից արտահանել է 2 մլն 809 հզ մեքենա: 3-րդ տեղում է թուրքական «Tofas» ավտոմեքենաների ընկերությունը (2մլն 672հզ), իսկ 4-րդում՝ կորեական «Hyundai» ընկերության՝ «Hyundai Assan» գործարանն է: Արտահանման ծավալներով Թուրքիայում 5-րդ հորիզոնականում է գտնվում ճապոնական «Honda» ընկերությունը (111.968):

Առևտրաարդյունաբերության մեջ օգտագործվող մեքենաների արտահանման ծավալներով առաջատարը՝ «Türk Traktör» ընկերությունն է (157.446): Դրան հաջորդում են «Mercedes-Benz Türk» (86.000) և «MAN Türkiye» (21.000) գործարանները:

Աղբյուրը նշում է, նաև որ այս տարի Թուրքիայից արտահանվել է 216 «Toyota» մակնիշի մեքենա:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը