Լրահոս

26.01.2010 10:17


Նիկոլ Փաշինյանի դիմումը սահմանադրական դատարանին

Դ ի մ ու մ'

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3.1 եւ 101 հոդվածի 1-ին մասի 9 կետերի հիման վրա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի թիվ 10  ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 2010 թվականի հունվարի 10-­ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

          Դ ի մ ո ղ'

Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավորության թեկնածու

Բարձր դատարան.

Նիկոլ Փաշինյանը, 2008 թվականի մարտի 1-ից հետո չբացակայելով Հայաստանի Հանրապետությունից, 2009 թվականի հուլիսի 1-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և 2009 թվականի օգոստոսի 4-ին Դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մինչ սույն դիմումի ներկայացման պահը Դիմողը շարունակաբար եւ անընդհատ գտնվել է կալանքի տակ:

Նիկոլ Փաշինյանի պաշտպանները կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը միջնորդությունը բավարարելու մասին բողոքարկել են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, ապա' ՀՀ Վճռաբեկ դատարան:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության մասին, դրա վերացման եւ փոփոխման մասին հարուցվել են միջնորդություններ ինչպես մինչդատական վարույթի ընթացքում, այնպես էլ դատաքննության ընթացքում, սակայն դատարանը կամ հիմնավորված չի համարել միջնորդությունը, կամ դրա լուծումը հետաձգել է մինչեւ դատավճռի կայացումը: Կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդություններից մեկը, մասնավորապես, վերաբերում էր այն հանգամանքին, որ 2009թ. դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը գրանցվել է որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, իսկ ԿԸՀ-ն չի տվել համաձայնություն գրանցված թեկնածուին կալանքի տակ պահելու համար (ՀՀ ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մաս):

Թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ սույն դիմումում' ԱԺ) պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը 08.09.2009թ. ԱԺ նախագահին է ներկայացրել հրաժարականի դիմում: ԱԺ նախագահը 15.09.2009թ. հրապարակել է պատգամավորի հրաժարականի դիմումը: Խաչատուր Սուքիասյանը մինչև 06.10.2009թ. հետ չի վերցրել իր հրաժարականի դիմումը, իսկ 06.10.2009թ. ԱԺ նախագահը ստորագրել է ,Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասինե N 19 արձանագրությունը, որով ԱԺ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավորի տեղը մնացել է թափուր:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 20.10.2009թ. կայացրել է N 84-Ա որոշումը, որով թիվ 10 ընտրատարածքում նշանակել է լրացուցիչ ընտրություններ:

Դիմողը 30.10.2009թ. թիվ 10 ընտրատարածքում ինքնաառաջադրվել է ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու: Նա 03.11.2009թ. թվագրված դիմումով դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի անձնագրային բաժանմունքին' վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի անձնագրային բաժանմունքի պետի 05.11.2009թ. N 50/6-1-3960 գրությամբ տեղեկանքի տրամադրումը մերժվել է հետեւյալ պատճառաբանությամբ. □ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու նպատակով վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02.2008թ. մինչև 07.07.2009թ. գտնվել է հետախուզման մեջ և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել□:

Դիմողը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան' Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի անձնագրային բաժանմունքի պետի 05.11.2009թ. N 50/6-1-3960 գրությունը վերացնելու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ Դիմողին տեղեկանք տրամադրելուն ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջով: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 18.11.2009թ. վճռով հայցը բավարարվել է և ոստիկանությունը պարտավորեցվել է Դիմողին տրամադրել վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը:

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 05.12.2009թ. գրանցել է Դիմողին որպես նույն ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորության թեկնածու:

2009 թվականի օգոստոսի 4-ին Դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մինչ սույն դիմումի ներկայացման պահը Դիմողը շարունակաբար եւ անընդհատ գտնվել է կալանքի տակ:

Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչը դիմել է □ԱԼՄ□ և □Երկիր Մեդիա□ հեռուստաընկերություններին' քարոզչական նպատակներով պատրաստված ֆիլմը եթեր արձակելու համար, սակայն ստացել է մերժում: Դրանով իսկ խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված' զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու Նիկոլ Փաշինյանի իրավունքը, իսկ նշված իրավունքի իրականացման համար պատկան մարմիներին դիմելը, տոնական օրերով պայմանավորված, անհնար է դարձել: Միևնույն ժամանակ ոչ մի հեռուստաընկերություն չի տեղեկացրել 2009 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունների մասին:

Դիմողի վստահված անձինք 2009 թվականի դեկտեմբերի 7-ից սկսել են նախընտրական քարոզչությունը' դռնեդուռ անցնելու և քաղաքացիներին այցելելով քարոզչական նյութեր բաժանելու միջոցով: Նրանք Դիմողի քարոզչական պաստառներ և տպագիր այլ նյութեր տարածելիս ենթարկվել են բռնությունների եւ այլ հետապնդումների:

2009 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում Դիմողի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա տեղի է ունեցել հարձակում: Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, Ազգային Միաբանություն կուսակցությունից առաջադրված մրցակից թեկնածուի նախընտրական շտաբից նախապես կազմակերպված կերպով նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդների վրա են հարձակվել երկաթյա ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 անձինք, խլել քարոզչական նյութերը' պահանջելով չբաժանել դրանք: Հարձակման հետևանքով Դիմողի վստահված անձանցից Վահագն Գևորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թևոս Մաթևոսյանը, Սարգիս Գևորգյանը և Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարվածներ է ստացել նաև Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Նրանցից երեքն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, երկուսը, ավելի լուրջ վնասվածքներով, պահվել են հետագա բուժումը շարունակելու համար: Դեպքից ուշացած ոստիկանությունը տուժողների հետ հանդիպել է միայն հիվանդանոցում:

Դիմողի թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքում պաշտպանող 2010 թվականի հունվարի 8-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ և քարոզչական պաստառներ փակցնող երիտասարդների նշված գործողությունները 2010 թվականի հունվարի 5-ին խոչընդոտվել են ոստիկանների կողմից: Վերջիններս հրամայել են պոկել այդ պաստառները և չփակցնել: Ոստիկանները 2010 թվականի հունվարի 7-ին և 8-ին ամբողջ գիշերվա ընթացքում պատռել և պոկել են ընտրատարածքում փակցված' Դիմողի քարոզչական պաստառները:

2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում անց են կացվել ԱԺ պատգամավորության լրացուցիչ ընտրություններ:

Ընտրությունների օրվա ընթացքում կատարված ընտրախախտումներ.

Թիվ 10/8 ընտրատեղամասում միաժամանակ գտնվել են Արա Սիմոնյանի մեկից ավելի վստահված անձինք (ՀՀ ընտրական օրենսգրքի 271-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկական վստահված անձ), որոնք չեն ներկայացել, չեն գրանցվել, միջամտել են տեղամասի աշխատանքներին և ՀՀ ընտրական օրենսգրքի չիմացության հետևանքով կամ միտումնավոր տևական ժամանակ խոչընդոտել են ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքներին և այդ ժամանակահատվածում քվեարկություն չի կայացել և հնարավոր էլ չէր կայանար:

Նույն ընտրատեղամասում տեղի է ունեցել հոգեբանական և ֆիզկական ճնշում. առավոտյան Արա Սիմոնյանի կողմնակիցներից մեկը հայտարարել է, որ տեղի է ունենալու ագրեսիա, բացահայտ կերպով խոչընդոտել են լրագրողի աշխատանքին' թույլ չտալով նրան կատարելու իր մասնագիտական և օրենքով իրեն վերապահված իրավունքները' հետևելու ընտրությունների ընթացքին և նկարահանելու ընտրությունների ընթացքը տեղամասում, ասելով, որ իրավունք չունի լուսանկարելու, կկոտրեն տեսախցիկը և նրա □գլուխը□, ինչին հետևել է լրագրողի գլխին հարված: Դիտորդ Անահիտ Թադևոսյանը, ցանկանալով միջամտել լրագրողի նկատմամբ իրականացվող բռնությանը, նույնպես գլխին հարված է ստացել:

Ըստ նույն տեղամասի հանձնաժողովի անդամ Անուշ Ղարիբյանի Արա Սիմոնյանի վստահված անձը, որը չի ներկայացել, տեղամասից հեռախոսով զանգահարել, ահաբեկել և պարտադրել է ընտրողներին ներկայանալ ընտրատեղամաս, իսկ ընտրատեղամասում յուրաքանչյուր ընտրողի մոտեցել և ուղղորդել է: Նույն անձը ուղղորդել է հանձնաժողովի նախագահին, վերջինիս տվել է հրամաններ և հրահանգներ, ուղղորդել է ընտրատեղամասի ոստիկանությանը:

Նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը անտեսել է, չի միջամտել վերոհիշյալ ընտրախախտումներ

Այս խորագրի վերջին նյութերը