Լրահոս

23.12.2010 13:50


Նազարբաևին առաջարկել են իր լիազորությունները երկարաձգել մինչև 2020թ.

Նազարբաևին առաջարկել են իր լիազորությունները երկարաձգել մինչև 2020թ.

Ղազախստանի մի շարք հասարակական գործիչներ առաջարկել են երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները երկարաձգել մինչև 2020թ.։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։ Նրանց կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է համահանրապետական հանրաքվե անցկացնել։

Այդ գաղափարի կողմնակիցները նախ Ուստ-Կամենեգորսկում կազմակերպել են համաժողով, որին ավելի քան 800 մարդ է մասնակցել Ղազախստանի տարբեր շրջաններից (այդ թվում՝ երկրի խորհրդարանի և իշխանության տեղական մարմինների պատգամավորներ)։

Հասարակական գործիչ Օլժաս Սուլեյմանովը համաժողովի իր ելույթի ժամանակ նշել է, թե պետք չէ ընտրություններ անցկացնելով՝ գործող նախագահին շեղել «լուրջ խնդիրների լուծումից»։

«Ընտրության արդյունքը բոլոր դեպքերում հայտնի կդառնար, սակայն չեմ կարծում, թե արժե ընտրությունների կազմակերպման վրա միլիոններ ծախսել»,- ասել է նա։

Այժմ համաժողովի մասնակիցները հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խումբ են ստեղծում։

Այս խորագրի վերջին նյութերը