Աշխարհ

21.08.2017 09:37


Անունդ Թուրքիայի պատմության մեջ կմնա որպես ամոթ. Գարո Փայլանը՝ Անկարայի քաղաքապետին

Անունդ Թուրքիայի պատմության մեջ կմնա որպես ամոթ. Գարո Փայլանը՝ Անկարայի քաղաքապետին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է վերջերս Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեցած «Կանաչների» թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին վիրավորելու նպատակով Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի կողմից «Հայի ծնունդ» արտահայտության գործածմանը:

«Ջեմ Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը՝ որպես ամոթ»,-գրել է Փայլանն իր թվիթերյան էջում՝ անվանելով նրան ռասիստ ու ֆաշիստ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը