Լրահոս

23.12.2010 13:06


Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման վերաբերյալ շտաբային բանակցություններ

ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը' ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ:

Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը