Իսպանիայի դատարանը օգոստոսի 20-ին որոշեց ազատ արձակել ձերբակալված ծագումով թուրք գրող Դողան Ախանլիին, պայմանով որ նա չհեռանա Մադրիդից: Իսկ նրան արտահանձնելու պահանջով Թուրքիայի իշխանություններիը պետք է պաշտոնապես հայց ներկայացնեն:Ազատությունը հայտնում է, որ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Իլյաս Ույարը:
Պաշտոնական Բեռլինը արագ արձագանքնել էր Գերմանիայի քաղաքացի Ախանլիի ձերբակալմանը՝ Իսպանիայի իշխանություններին հորդորելով նրան չարտահանձնել Թուրքիային: Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:
Դողան Ախանլին ծնվել է Թուրքիայում, բայց 1984 թվականի հեղաշրջումից հետո մի քանի տարի անցկացնելով բանտում՝ արտագաղթել էր Գերմանիա:
Գրողների PEN ընկերակցությունը գտնում է, որ նրա ձերբակալությունը, հնարավոր է, քաղաքական է, քանի որ Դողան Ախանլին գրել է 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերի մասին:
Իսպանիայի դատարանն ազատ արձակեց Դողան Ախանլիին
Իսպանիայի դատարանը օգոստոսի 20-ին որոշեց ազատ արձակել ձերբակալված ծագումով թուրք գրող Դողան Ախանլիին, պայմանով որ նա չհեռանա Մադրիդից: Իսկ նրան արտահանձնելու պահանջով Թուրքիայի իշխանություններիը պետք է պաշտոնապես հայց ներկայացնեն: Ազատությունը հայտնում է, որ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Իլյաս Ույարը: