Աշխարհ

21.08.2017 08:59


2017-ին ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը ավելի քան 500 վարժանքներ է արել

2017-ին ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը ավելի քան 500 վարժանքներ է արել

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը 2017-ի սկզբից ավելի քան 500 զորավարժություն, մարտական հրաձգություն և հավաքներ է անցկացրել։ razm.info-ն գրում է, որ այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Ներկայում, Սերգեյ Շոյգուի խոսքով, նավատորմիղի կազմում կա ավելի քան 70 միավոր ռազմանավ, իսկ վերջին 5 տարիների ընթացքում միավորումը համալրվել է «Կալիբր» հրթիռային համալիրներով սպառազինված 3 միավոր ռազմանավով, 8 միավոր հրետանային, հակադիվերսիոն և դեսանտային կատերներով:

Մայիսի վերջին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ձմեռային ուսումնական փուլում Կասպյան նավատորմիղը իրականացրել է ավելի քան 500 վարժանք, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա միևնույն շրջանում գրանցած ցուցանիշը: Իսկ ընդհանուր առմամբ վարժանքներին ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող, 200 միավոր տեխնիկա։

Ռուսաստանը «Կալիբր» հրթիռներով հարվածում է Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Այս խորագրի վերջին նյութերը