Լրահոս

26.01.2010 10:11


Ո՞ր կետերի շուրջ են Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը համաձայնության եկել

Ո՞ր կետերի շուրջ են Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը համաձայնության եկել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի ներածական մասը։

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևն իրենց առաջարկությունները կնախապատրաստեն, և դրանք կմտցվեն փաստաթղթի մեջ։

Այսօր «7օր»-ը ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանից փորձել է ճշտել, թե ի՞նչ է նշանակում ներածական մաս և հատկապես ո՞ր կետերի շուրջ են երկու երկրների նախագահները համաձայնության եկել։ Տ. Բալայանը, սակայն, պատասխանել է, որ ՀՀ նախագահին վերաբերող ցանկացած տեղեկություն պետք է ճշտել նախագահի մամուլի ծառայությունից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը