Աշխարհ

20.08.2017 00:01


Սուրգուտում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Սուրգուտում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա․ տուժել է 7 քաղաքացի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Երեքի վիճակը միջին ծանրության է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Խանտի-Մանսիյսկ ինքնավար մարզի նահանգապետ Նատալյա Կոմարովան փոխանցել է, որ բժիշկները պայքարում են ծանր վիճակում գտնվողի կյանքի համար:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը