Լրահոս

19.08.2017 09:26


«Արտեմիսիա». «Ինչպե՞ս օրգանիզմին թարմություն պարգևել»

«Արտեմիսիա». «Ինչպե՞ս օրգանիզմին թարմություն պարգևել»

Աղիների լվացումը կամ հիդրոկոլոնոթերապիան համարվում է բուժական կազդուրիչ պրոցեդուրա. ավելի ու ավելի շատ մարդիկ են համոզվում դրա արդյունավետության ու դրական ազդեցության մեջ: Այն բավականին կարևոր նշանակություն ունի մի շարք հիվանդությունների բուժման հարցում, լավացնում է ինքնազգացողությունը, պարգևում թարմության ու թեթևության զգացում՝ ասես նոր կյանք պարգևելով մարմնին: «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնում աղիների լվացումը կատարվում է ժամանակակից սարքավորումով, որը հնարավորություն է տալիս պրոցեդուրան կատարել ընդամենը մեկ անգամ և հասնել ցանկալի արդյունքի:

Ժամանակ առ ժամանակ վատ ինքնազգացողությունը և օրգանիզմի ծանրության զգացումը շատերի մեջ օրգանիզմը մաքրելու և թեթևացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Երբեմն հատուկ սննդակարգը, թուրմերը, ֆիզիկական վարժությունները կարող են օգնել: Բայց օրգանիզմի ավելի լիարժեք ու համալիր մաքրման ու լավագույն արդյունքի համար պետք է կատարել աղիների լվացում:

Աղիների լվացումը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ պացիենտն ունի աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ու խանգարումներ, մաշկային հիվանդություններ՝ փսորիազ, ակնե, տարբեր տեսակի դերմատիտներ, ալերգիաներ:

«Շատերն են մեր կենտրոն դիմում աղիների լվացում կատարելու համար նաև պրոֆիլակտիկ նկատառումներով: Նրանք ընդգծում են, որ պրոցեդուրայից հետո ունենում են հրաշալի ինքնազգացողություն, իրենց ավելի թեթևացած ու թարմացած են զգում, մաշկը դառնում է ավելի հարթ ու մաքուր»,- ասում է կենտրոնի հիմնադիր Բելլա Աբրահամյանը:

Հիդրոկոլոնոթերապիան «Արտեմիսիայում» կատարվում է իսպանական արտադրության ապարատով: Պրոցեդուրայի ընթացքում, որը տևում է 1-1.5 ժամ, մեծ քանակությամբ՝ մոտ 70 լիտր ջուր է մղվում օրգանիզմ:

Ջուրը 20-30 րոպե հագեցվում է օզոնով, իսկ օզոնը հակավիրուսային, հակաբակտերիալ ու հակաբորբոքային նշանակության շնորհիվ ավելի արդյունավետ է դարձնում լվացումը: Ի դեպ, այս ապարատի շնորհիվ լիարժեք լվացման համար բավական է լինում մեկ պրոցեդուրան: Միայն ծանր ալերգիաների ժամանակ է երկրորդ պրոցեդուրայի անցկացման կարիք լինում:

Պրոցեդուրայից առաջ պացիենտներին տրվում է բուսական փոշի, որը մաքրող ու հակապարազիտալ հատկություն ունի և օրգանիզմի ամբողջական մաքրում է ապահովում բերանի խոռոչից, կոկորդից սկսած: Աղիների լվացման օրը կատարվում է կղանքի հետազոտություն, այն անհրաժեշտ է կղանքում թաքնված արյուն հայտնաբերելու համար, ու եթե պատասխանը դրական է լինում, աղիների լվացում չի կատարվում, և հետազոտությունների ու բուժման նոր կուրս է սկսվում:

Ի դեպ, կան աղիների լվացման այլ հակացուցումներ ևս, աղիքային արյունահոսությունից բացի. վերջին 6 ամսվա ընթացքում որովայնի խոռոչի վիրահատություններ, ճողվածքներ: Եթե չկան հակացուցումներ, 14 տարեկանից սկսած կարելի է իրականացնել աղիների լվացում: Պրոֆիլակտիկայի համար աղիների լվացում կարելի է կատարել տարին մեկ անգամ:

Այս խորագրի վերջին նյութերը