Աշխարհ

18.08.2017 22:47


Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիային բազմանպատակ ուղղաթիռ կվաճառի

Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիային բազմանպատակ ուղղաթիռ կվաճառի

Ռուսաստանյան «Вертолеты России» հոլդինգը 8 միավոր Կա-32 ուղղաթիռի արտահանման պայմանագրեր է կնքել Թուրքիայի և Թաիլանդի հետ: Ռուսաստանը նման ուղղաթիռներ առաջին անգամ է մատակարարելու Թուրքիային: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է հոլդինգի կայքը:

Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռները նախատեսված են որոնողափրկարարական, հիվանդների, վիրավորների տարհանման, հրդեհամարման աշխատանքների կատարման, ինչպես նաև պարեկության համար։

Համաձայն ռուսաստանյան կողմի տրամադրած տվյալների՝ ուղղաթիռը կարող է վայրէջք կատարել փոքր նավերի տախտակամածերին, հորատման պլատֆորմերին, դժվարահասանելի կետերում։ Կառավարում է մեկ օդաչու, բեռնատարողությունը՝ 5 տոննա։

Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիան նշված ուղղաթիռները նախատեսում է կիրառել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում:

Այս խորագրի վերջին նյութերը