Գերմանիայի արտգործնախարարն Էրդողանի մասին. «Երբեմն նրա վրա շատ ուշադրություն չդարձնելն ավելի լավ է»
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը Թուրքիայում պահվում է որպես «պատանդ»:
Ըստ թուրքական «Evrensel.net» լրատվակայքի՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ Յուջելի ազատ արձակումը դժվարին գործընթաց է, քանի, որ Գերմանիան այդ առումով իր ձեռքում ունի սոսկ քաղաքական և տնտեսական լծակներ:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Գերմանիայի հասցեին արած կոշտ հայտարարություններին՝ արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Երկար ժամանակ փորձում ենք Էրդողանի հանդեպ ցուցաբերել տրամաբանական դիրքորոշում: Բայց, փաստորեն, երբեմն ավելի լավ է նրա վրա շատ ուշադրություն չդարձնել»:
Հիշեցնենք, որ Յուջելը կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դախազության՝ Յուջելը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am