Լրահոս

16.08.2017 14:35


Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. արդարադատության նախարարության աշխատակիցը գաղտագողի վնասել է կայանված Nissan-ն ու Lexus-ը

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. արդարադատության նախարարության աշխատակիցը գաղտագողի վնասել է կայանված Nissan-ն ու Lexus-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը բացահայտել է մի խումբ անձանց նկատմամբ գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում կատարելու դեպքեր։ Օգոստոսի 15-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Թեհմինե Կարապետյանը ոստիկանություն հայտնել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 23։00-ի սահմաններում, իր Nissan Tiida մակնիշի 91 TL 777 համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը տուն գնալիս նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենան դիտավորությամբ վնասել են՝ պատճառելով 350 հազար ՀՀ դրամի վնաս։

Օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Սերգեյ Գաբրիելյանը նույնպես իր Lexus RX 350 մակնիշի 89 XX 777 համարանիշի ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, աշխատանքն ավարտելուց հետո ցանկացել է տուն մեկնել և նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված Lexus-ը 4 կողմից վնասել են՝ պատճառելով 2 մլն 500 հազար դրամի վնաս։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Կարապետյանն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես հսկիչ, իսկ Ս. Գաբրիելյանը՝ «Արմենիա» ավիաընկերությունում՝ որպես երկրորդ օդաչու։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված քայլը կատարել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Արշակ Ավագյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում։

Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը