Լրահոս

16.08.2017 00:15


Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայողի դիակը` կախված վիճակում

Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայողի դիակը` կախված վիճակում

2017 թվականի օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Քննությամբ պարզվել է, որ Սլոյանը 2017թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 09:00-ից, ծառայության վայրն ինքնակամ թողել է և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։ Զինծառայողը հայտնաբերվել է տներից մեկի օժանդակ կառույցում:

Քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը