Լրահոս

15.08.2017 23:14


Լոռու մարզում՝ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում, այրվում է խոտ և մացառուտ

Լոռու մարզում՝ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում, այրվում է խոտ և մացառուտ

Օգոստոսի 15-ին, ժամը 19:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասում՝ անտառում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելը առայժմ անհնար է:

Տեղում երկու տեղամասով իրականացվում է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:

Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:

Այս խորագրի վերջին նյութերը