Լրահոս

15.08.2017 09:16


Արտակարգ դեպք Ֆանտան գյուղում. կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել

Արտակարգ դեպք Ֆանտան գյուղում. կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները գյուղի գլխավոր փողոցի խաչմերուկում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանի դին։

Ականատեսներն ասում էին, որ մահացածն իր 2 համագյուղացիների հետ, որոնցից մեկը գյուղի զինղեկն է, ինչ-որ կասկածելի իր են գտել, այնուհետև ընկերներից մեկը նետել է այդ իրը, ու մի քանի քայլ հեռանալուց Հ. Ալթունյանը հետ է դարձել և այդ կասկածելի իրը վերցրել է։ Այնուհետև իրի վրա տեղադրված ինչ-որ բան է պտտացրել, ինչն էլ առաջացրել է պայթյուն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը