Լրահոս

15.08.2017 09:02


Թուրքիան առաջին տեղում է ամենաշատ հակաբիոտիկներ օգտագործող երկրների ցանկում

Թուրքիան առաջին տեղում է ամենաշատ հակաբիոտիկներ օգտագործող երկրների ցանկում

Թուրքիան ամենաշատ հակաբիոտիկներ օգտագործող երկիրն է ողջ աշխարհում: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այս ցանկում Թուրքիային հաջորդում են Հունաստանը, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան:

«Ajans Press» ընկերության կատարած հետազոտության համաձայն՝ Թուրքիայում հակաբիոտիկներ է օգտագործում բնակչության 42.2 տոկոսը: Միայն անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում սպառվել է շուրջ 28.6 մլն տուփ հակաբիոտիկ:

Թուրքիայում բժշկի դիմող յուրաքանչյուր 100 այցելուից 30-ին անպայման հակաբիոտիկներ են նշանակվում: Հայտնի է, որ այս դեղամիջոցների օգտագործումը հատկապես մեծանում է եղանակային անցումների ժամանակ, մինչդեռ իրականում հիսուն տոկոսից ավելի դեպքերում դրանց օգտագործումը անտեղի է:

Թուրքական և համաշխարհային մամուլի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների դեմ զանազան հարուցիչների ձեռք բերած դիմադրողականության պատճառով ամեն տարի ողջ աշխարհում շուրջ 700.000 մարդ է մահանում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը