Լրահոս

15.08.2017 10:51


Թիվ 171 դպրոցի մոտ այրվել է 400 քմ խոտածածկ տարածք

Թիվ 171 դպրոցի մոտ այրվել է 400 քմ խոտածածկ տարածք

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Թումանյան թաղամասում գտնվող թիվ 171 դպրոցի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Նորքի գերեզմանատնից դեպի Նոր Նորքի 6-րդ զանգված տանող հատվածում՝ 1 հա, «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում՝ 2.5 հա:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի մոտակայքում՝ 3 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի մոտակայքում՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Կարմրաշեն բնակավայրում՝ 1 հա, Ոսկետափ գյուղի սկզբնամասում՝ 3000 քմ, Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-ՈՒջան հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում՝ 100 քմ, պիոներ պալատի հարևանությամբ՝ 500 քմ, եկեղեցու ետնամասում՝ 2000 քմ, Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտակայքում՝ 100 քմ, Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ 1000 քմ, Գեղաշեն գյուղի ակումբի մոտակայքում՝ 1000 քմ, Բջնի գյուղի ամրոցի տարածքում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Եղեգ գյուղում՝ 2 հա, Տավրոս գյուղի մոտակայքում՝ 1500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը