Լրահոս

25.01.2010 17:41

Մադրիդյան սկզբունքների ներածական մասում ամրագրվել է հետագա բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հրամայականը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի ներածական մասում ամրագրվել է հետագա բանակցություններին հենց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հրամայականը, ինչպես նաև հատուկ ձևով քննարկվել է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

Այս մասին «Ռեգնում» գործակալությանն է ասել բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան աղբյուրը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։