Լրահոս

15.08.2017 08:01


Հրդեհ է բռնկվել Շատին գյուղում

Հրդեհ է բռնկվել Շատին գյուղում

Օգոստոսի 14-ին, ժամը 18:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շատին գյուղի 11-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «Jeep Grand Cherokee» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 19:43-ին:

Այս խորագրի վերջին նյութերը