Լրահոս

14.08.2017 22:54


Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոն» հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոն» հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է՝ վերակենդանացման բաժանմունքում է: Նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից:

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է, ով հրազենյաին վնասվածքները ստացել է որովայնի ստորին հատվածում:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը